copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:22 29-05-2025

Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Շիրակի մարզ, Վարդան Ղուկասյանը չի դիմավորի վարչապետին

Oragir.News-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Շիրակի մարզ։ Մեր տեղեկություններով` Գյումրիի նորընտիր քաղաղապետ Վարդան Ղուկասյանը չի դիմավորի վարչապետին։

Փաշինյանի այցը, մեր աղբյուր փոխանցմամբ, աշխատանքային է, Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին։

Կառավարության ղեկավարը կայցելի Ախուրյան և Արթիկ խոշորացված համայնքներ։

Նիկոլ Փաշինյանի վերջին կանգառը Գյումրիում լինելու է, բայց Վարդան Ղուկասյանը չի դիմավորելու նրան։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Գյոիմրիում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների հաջորդ օրը Վարդան Ղուկասյանը հայտարարել էր. «Քաղաքական առումով միանշանակ իրանց հետ չեմ, բայց․․․ Վարչապետը գալիս է Գյումրի, ինձ արարողակարգից ասում են՝ դիմավորեք, պարոն Ղուկասյան։ Եթե հանկարծ մի հատ սխալ բան տեսա էդ հարաբերությունների մեջ, միանշանակ երկրորդ անգամ չեմ գնալու, ձեռս չեմ բարձրացնելու, չեմ բարևելու, երեսներին չեմ նայելու։ Իմ չափը ես միշտ պահելու եմ, սուբորդինացիան պահում եմ, իրենց էլ չհարգեմ, աթոռը կհարգեմ։ Դա ՀՀ վարչապետի աթոռն է»։

Նշենք, որ Գյումրիի ընտրություններից հետո, սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Շիրակի մարզ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ