copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:37 17-10-2024

Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Գյումրի․ սպասվում են պաշտոնանկություններ

Oragir.News-ի տեղեկություններով` վաղը Նիկոլ Փաշինյանը այցելելու է Շիրակի մարզ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` Փաշինյանի այցին կհաջորդեն պաշտոնանկություններ և պաշտոնյաների հրաժարականների դիմումներ։

Փաշինյանի նշանառության տակ այս անգամ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն է, ընդ որում դեռ տարեսկզբից խոսակցությունների մակարդակում շրջանառվում էր, որ Շիրակի մարզպետը պաշտոնանկ է արվելու։ Իսկ հրաժարականի դիմումները վերաբերվում են Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյաներին։

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանում վերջին շրջանում իրավիճակը լարվել է։

Ըստ շրջանառվող լուրերի` ՔՊ-ն մի շարք համայնքների օրինակով ուզում է Գյումրիում յուրացնել իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանը լինելու է մարզի մի քանի բուժհաստատություններում, ինչպես նաև Արթիկ, Ամասիա, Աշոցք խոշորացված համայնքներում։

Մեր տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը գիշերելու է Գյումրիում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել