copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:20 29-05-2025

«Նվիրիր կյանք»-ից մինչև «Ժպիտների քաղաք»․ Ռիտա Սարգսյանի թողած ժառանգությունը, որ վերագրվեց Աննա Հակոբյանին

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որը նախկինում ղեկավարում էր ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, այլևս չի շարունակում իր գործունեությունը։

Հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը 2018 թվականի մայիսին հայտարարել էր, որ հիմնադրամը ժամանակավորապես սառեցրել է իր գործունեությունը՝ ներքաղաքական փոփոխությունների պատճառով։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է շարունակել գործունեությունը՝ նոր քաղաքականություն որդեգրելով։

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը, որը իբրև ստեղծվել է Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, սկսել է իր գործունեությունը 2018 թվականի հուլիսից։ «Ժպիտների քաղաք» բարեգործական ծրագիրը, հանրությանը հիմնականում հայտնի է Աննա Հակոբյանի՝ որպես նախագծի հովանավորի անունով։ Սակայն շատերը չգիտեն կամ մոռացել են, որ այդ ծրագրի հիմքում Ռիտա Սարգսյանի՝ Հայաստանի երրորդ նախագահի տիկնոջ, տարիներ շարունակ իրականացրած աշխատանքն է։

Խնդիրը միայն անունների փոփոխությունը չէ։ Սա խորհրդանշում է նաև այն, թե ինչպես կարող են բարի գործերը դուրս գալ իրենց սկզբնական համատեքստից և վերագրվեն ըստ քաղաքական նպատակահարմարության։ «Ժպիտների քաղաք»-ի գաղափարական ու բարեգործական հիմքը դրվել էր դեռևս Ռիտա Սարգսյանի կողմից, ում դերը պետք է արժանին ստանա ոչ միայն մասնագիտական, այլև հասարակական մակարդակով։

Այսպիսով՝ բարի գործերը պետք է շարունակվեն՝ անկախ անուններից, բայց չպետք է մոռացվի՝ ովքեր դրեցին դրանց հիմքը։

Վերջում հիշեցնենք, որ ավելի վաղ «Նվիրիր կյանք» հիմնադրամը աջակցել է ավելի քան 685 երեխայի, որոնցից 150-ը լիարժեք առողջացել են։ Այս ցուցանիշը համարվում է բարձր՝ համաշխարհային չափանիշներով։ Այժմ «Ժպիտների քաղաք» հիմնադրամը շարունակել է այդ գործն, օգնելով մոտ 120 երեխայի և երիտասարդի։

Գոհար Անանյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան