copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:32 29-05-2025

ՔՊ–ն փակ նիստ կանցկացնի Պապիկյանի հետ. օրակարգում փողով զինծառայությունից ազատվելու նախագիծն է

ԱԺ-ում այսօր՝ մայիսի 29-ին, ՔՊ-ն փակ նիստ է անցկացնելու, որին մասնակցելու է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Օրակարգում փողով պարտադիր զինվորական ծառայությունից մասնակի ազատման մասին օրինագիծն է, որը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծով առաջարկվում է, որ զինակոչիկը կարող է վճարել 18 մլն դրամ և ծառայել 4 ամիս, կամ վճարել 24 մլն դրամ և ծառայել 1 ամիս։

Շատերը նշում են, որ նախագծի ընդունման արդյունքում բանակը կդառնա աղքատների բանակ, քանի որ աղքատները չեն կարողանա վճարել այդ գումարը։

Նշենք, որ օրեր առաջ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը հետաձգեց այդ նախագծի քննարկումը։