copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:38 28-05-2025

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել 10 իսրայելցի պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ համաձայնության է եկել ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ Գազայի հատվածի վերաբերյալ։

Դրա շրջանակներում արմատականները պատրաստ են ազատ արձակել 10 իսրայելցի պատանդի և հանձնել մահացածներից մի քանիսի մարմինները, հաղորդում է շարժումը։

«ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է ձեռք բերել Ուիթքոֆի հետ փոխըմբռնման ընդհանուր շրջանակի շուրջ, որը թույլ կտա մշտական ​​հրադադար հաստատել Գազայում, իսրայելական զորքերը դուրս բերել անկլավից և վերսկսել մարդասիրական օգնության առաքումն այնտեղ»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս պահին նրանք «սպասում են վերջնական պատասխանի» իրենց առաջարկին։

Ամենից շատ դիտված