Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 28-05-2025

Ալեն Սիմոնյանը երևի ձախ ոտից ա զարթնել, դրա համար էլ նման բան է ասում․ հարցում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորրհրդարանում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջանն է», նշել է, որ մենք էլ ենք տարածքային պահանջ դնում։

«Երբ, օրինակ, Ղարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում իրենց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում, մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերին ասում ենք՝ տես ինչ ասեց: Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է՝ ես էլ հեսա կգամ, կմտնեմ «Արևմտյան Ադրբեջանն» կհիմնադրեմ, բա, այն մի մասը նկատում եք, այն մյուսը՝ ոչ»,- ասաց նա:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Ալեն Սիմոնյանի հետ, որ եթե Արցախի նախագահն ու Ազգային ժողովը չլինեն, Բաքուն չի խոսի Արևմտյան Ադրբեջանի մասին»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, որոշ քաղաքացիներ էլ ասացին, որ չեն լսել Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը։

«Ո՛չ նրանք են նորմալ, ո՛չ սրանք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի կարող համաձայն լինել։ «Ալեն Սիմոնյանի հետ ես ընդհանրապես չունեմ, ինչը համաձայն լինեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ «Իրենք էն ժամանակ էլ էին խոսում, միշտ էլ խոսել են, դրանց բերանները փակելու համար կարծում եմ՝ մեր իշխանությունները իրանց խոսքի, իրանց գործի մեջ պիտի ավելի վճռական լինեն»,- ասաց նա։

«Իհարկե համաձայն չեմ, երևի ձախ ոտքից ա արթնացել»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը