copy image url
Ավելին 1 տարի առաջ - 10:24 28-05-2025

«Великолепный век»-ի սուլթան Սուլեյմանի դերակատարը դատապարտվել է ազատազրկման

Հալիթ Էրգենչը, ով սուլթան Սուլեյմանի դերակատարն էր հայտնի թուրքական «Великолепный век» («Հրաշալի դար») սերիալում, դատապարտվել է 2 տարի և 3 ամիս ազատազրկման՝ 2013 թ․ Ստամբուլում տեղի ունեցած բողոքի ցույցերի գործով կեղծ ցուցմունք տալու համար։

Սակայն դատարանը հաշվի է առել Էրգենչի չարաշահումների բացակայությունը անցյալում և փոխարինել պատիժը պայմանական ազատազրկմամբ։ Դերասանն այժմ կկրի 1 տարի, 10 ամիս և 15 օր պայմանական ժամկետ։

Էրգենչը չի ընդունել իր մեղքը և դատարանից պահանջել է արդարացում։

Ամենից շատ դիտված