copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:13 28-05-2025

Երևանում չինացի տղամարդն ահազանգել է, որ համերկրացիները իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ. shamshyan.com

Մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմենակյան փողոցի 121 հասցեում գտնվող «Նաիրի» հյուրանոցում ազգությամբ չինացի քաղաքացիները գողացել են 40 հազար ԱՄՆ դոլար։

Օպերատիվորեն մեկնած Երևանի քրեական վարչության ծառայողներին Չինաստանի ժողովրդական Հանրապետության քաղաքացի 51-ամյա Բիաո Սիաոն հայտնել է, որ մայիսի 19-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում քաղաքացիներ՝ 56-ամյա Ճգուի Զենգը և 56-ամյա Սիաոհուս Ճունը խաբեությամբ իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, որի դիմաց իրենից վերցրել են 40 հազար ԱՄՆ դոլար և 4 հազար լարի։

Ոստիկանների կողմից Ճ․ Զենգը և Ս․ ճունը Արմենակ Արմենակյան փողոցի 121 հասցեից խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալվել բերվել են Երևանի քրեական վարչություն, որտեղ անձնական խուզարկություններով Ճ․ Զենգի մոտից հայտնաբերվել է 37 հազար 200 ԱՄՆ դոլար և 10 հազար դրամ, իսկ Ս․ ճունի մոտից 48 հազար դրամ։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը