Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 26-05-2025

Հավես չկա, զզվել ենք․ Բագրատ Սրբազանի պայքարին չեմ միանա․ հարցում

Բագրատ Սրբազանը՝ իր «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսից հետո ասել է, որ փողոցային պայքարի են ելնելու, 2026-ի ընտրությունն առանց ՔՊ-ի է անցնելու, իրենք ջախջախվելու են:

Նա նշեց, որ Սրբազան շարժումը որոշակի կազմակերպչական գործի մեջ է, իրենք շրջել են ամբողջ Հայաստանի տարածքով՝ մարդկանց պատրաստելով փողոցային պայքարի և խաղաղ անհնազանդության ակցիաների:

«Համոզված եմ, որ մեր վերջին վերջակետն այս անգամ դնելու ենք»,- ասել է նա՝ նշելով որ մոտակա օրերին կոնկրետ որոշումներ կկայացնեն:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բագրատ Սրբազանը մտադիր է կրկին փողոցային պայքար նախաձեռնել։ Կմիանա՞ք նրան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի միանա, քանի որ դա անլուրջ է։ Որոշներն էլ ասացին, որ անպայման կմիանան։

«Ոչ, որովհետև անլուրջ քայլեր են, կյանքը ցույց տվեց»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կմիանա, եթե ճիշտ ձևով կարողանան կազմակերպել։ «Կմիանամ, բայց հույս չունեմ։ Եթե խելացի ձևով կարողանան անեն, ուրեմն կմիանամ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա անլուրջ է։ «Չէ միանշանակ, ես ընդեղ չեմ գտնում լրջություն»,- ասաց նա։ «Ոչ, հավես չկա, զզվել ենք»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ