copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:45 26-05-2025

Աջակցությո՞ւն, թե՞ համընկնում․ 2026-ի ընտրություններից առաջ Երևանը կընդունի ԵՔՀ գագաթաժողովը

2026 թվականի գարնանը Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵԽՀ) 8-րդ գագաթնաժողովը։ Մինչ իշխանությունները դա ներկայացնում են որպես կարևոր դիվանագիտական ձեռքբերում, որոշ վերլուծաբաններ այն դիտարկում են քաղաքական խաղ։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ։

«Նախ՝ այդ ԵԽՀ գագաթնաժողովը ամեն տարի ինչ-որ երկրում անցկացվում է։ Կարող էր Հայաստանում, օրինակ, անցկացվել 2030 թվականին, բայց որոշել են հենց մյուս տարի անցկացնել՝ հաշվի առնելով ընտրական պրոցեսը Հայաստանում», — նշեց Բոզոյանը։

Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, գագաթնաժողովի կազմակերպիչները փորձում են նպաստավոր միջավայր ձևավորել գործող իշխանության համար։

«Լրացուցիչ ֆորա են ուզում տալ Փաշինյանին, ինչը ցույց է տալիս, որ այն միջազգային շրջանակները, ովքեր խոսում են արդար, թափանցիկ, մրցակցային միջավայրի մասին, իրականում չեն ապահովում հենց այդ միջավայրը», - ընդգծեց քաղաքագետը։

Բոզոյանի դիտարկմամբ՝ նման փորձեր նախկինում էլ են եղել․
«Նրանք նույնը արեցին Ռումինիայում, Մոլդովայում։ Այսինքն՝ Արևմուտքը ապահովում է ամեն պայման՝ Փաշինյանի ընտրվելու համար», - հիշեցրեց նա։

Ըստ քաղաքագետի՝ նման միջազգային միջոցառումները երբեմն ծառայեցնում են նաև ներքաղաքական նպատակների.
«Փորձում են ապահովել միջավայր, որում Փաշինյանը կկարողանա ազդել հասարակական տրամադրությունների վրա։ Հայ հասարակական քաղքենի միջավայրում այդ արարքը կարող է ընկալվել որպես հերոսություն կամ որպես հայ-եվրոպական լավ հարաբերությունների սկիզբ», - նշեց Բոզոյանը։

Այնուամենայնիվ, նա կարծում է, որ իրականում որևէ արտասովոր բան տեղի չի ունենում․
«Այդ միջոցառումը մեկ է պետք է անցկացվեր, ուղղակի պետք էր հարմար պահ»,- ամփոփեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Չնայած, որ գագաթնաժողովի անցկացման համար շատ ժամանակ կա, ամեն դեպքում քաղաքական շեշտադրումները արդեն սկսել են ձևավորվել։ Իսկ թե որքանով այն կազդի Հայաստանում ընտրական դինամիկայի վրա, դեռ ժամանակը ցույց կտա։

Ք․ Սահակյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ