copy image url
Ավելին 1 տարի առաջ - 13:32 26-05-2025

«Ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս» հարցին միշտ պատասխանում էի՝ «ամուսնանալու եմ պապայիս հետ». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է.

«Իսկ ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս, – հարցնում էին:

Հարս,- պատասխանում էի ես,- ու ամուսնանալու եմ պապայիս հետ …..

Մանուկներն անկեղծ են … իմ պապայի կերպարն ամենասիրունն էր ինձ համար, ամենից ուժեղ տղամարդն էր ու ամենահոգատար մարդը:

Իմ տղամարդն էր, որի նշաձողը բարձր էր՝ չափազանց… Ես՝ նրա արքայադուստրը…

Ես… եղել եմ միշտ իմ հոր բաժինը, ինչպես, որ ինքն էր ամբողջապես իմը։

Ի՞նչն ես կարոտում ամենից շատ,- հարցնում են…

-Կանաչ արևածաղիկները, որ թաքցնում էր աչքերում ու երբ ժպտում էր՝ արևներ էին դառնում,

խառն ու տարօրինակ պատմությունները, որոնք շատ գունավոր էին, երևի մի քիչ չափազանցրած (դե կինոյի տղան էր) ու միշտ հետաքրքիր կյանքի բարդագույն վիճակում շատ սթափ մնալը՝ առանց ավելորդ ինքնախղճահարության կամ ինքնաքանդության, Գանձակի իր արմատի ուժն էր…

առողջ էր իր և ուրիշների նկատմամբ,

ամեն անկապի չէր ասի՝ ընկերս էր (էն տղայական սովորություն կա է, որ ում հետ մի կտոր հաց են ուտում, բա, թե մեր ընԳերնա) …շատ, ահավոր քիչ ընկեր ուներ…

Մենք էինք իր Ընկերը, հարևանը, գործընկերը,

ուր գնար՝ կին աշխատակիցների մեծ «ֆան-ակումբ» ուներ, դե ախր դեմքին նայեք, այլ կերպ չէր էլ լինի…

Կարոտում եմ իր հանգիստ նստելը՝ մեր ամառանոցի նստարանին ու կանաչներով իր դրախտային այգուն նայելը…

իր ու Լեդիի երկխոսությունները՝ մի առանձին կինո։

Ալյումինե սովետական սանր ուներ։ Պահում էր բաճկոնի ծոցագրպանում. ճիշտ պահի արագ սանրում էր՝ արդեն տարիքն առած մազերը, որոնք երևանյան գիժ քամիներին չէին դիմանում:

Ծալած անձեռոցիկ՝ գրպանում, սպիտակ շապիկը միշտ մաքուր, օսլայած, մաքրահոտ. ծայրահեղ մաքրակենցաղ էր ու կոկիկ:

Մերն ուրիշ կապ էր՝ բացառիկ։

Հիմա չկա հայրս, իր դրախտային հանգստարանում է … երկինքներում, էնտեղ, որտեղ նրա արևածաղկով կանաչ աչքերի տունն է, որտեղ իր իսկական ազատ բնույթն է՝ դեմ գնացող բոլոր կարծրատիպերին և պահելով իր կարևոր չգրված օրենքները…

Հիմա հավերժ հետս է՝ առանց դադարի, երազներիս գալով, ինձ սփոփելով ու ամեն քայլիս մեջ ապրելով…

Իմ աշխարհը հորս աչքերի միջով եմ տեսել. նրա տեսած Հայաստանն անհավանական էր…

Աչքերում՝ մեր բարկ արևը, կիզիչ կանաչն ու լուռ տխրությունը, որը միայն մահից հետո հասկացա…

Բեռ չդարձող հայ էր,

բեռդ թեթևությամբ տանող հայ էր,

երեք ուժեղագույն դուստ կերտած Հայր էր,

իմ բաժին Սերն էր՝

միակ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը