copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:51 25-05-2025

Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական գրոհի հետմղման էպիկենտրոնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը հայտնվել է Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչուների լայնածավալ գրոհի հետմղման էպիկենտրոնում՝ պետության ղեկավարի Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ, «Россия-24» հեռուստաալիքի եթերում պատմել է հակաօդային պաշտպանության դիվիզիայի հրամանատար Յուրի Դաշկինը։ Դա տեղի է ունեցել մայիսի 20-ին:

Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։

Դաշկինն ընդգծել է, որ այդ օրը հակառակորդը զգալիորեն ուժեղացրել է գրոհների ինտենսիվությունը։

«(Նախագահի ուղղաթիռը) փաստացի հակառակորդի անօդաչուների զանգվածային գրոհի հետմղման էպիկենտրոնում էր… Գրոհի ինտենսիվությունը Կուրսկի մարզի տարածքով գերագույն գլխավոր հրամանատարով ուղղաթիռի թռիչքի ժամանակ զգալիորեն աճել է…»,- հայտարարել է նա։

Նա ավելացրել է, որ մարտական խնդիրն իրականացվել է հաջողությամբ. ռուս զինվորականները հետ են մղել անօդաչու սարքերի հարձակումը և ապահովել ՌԴ նախագահի անվտանգությունը։ Արդյունքում բոլոր օդային թիրախները խոցվել են։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել