copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 22:11 11-09-2025

Ուկրաինական ԱԹՍ–ների գրոհի հետևանքով Բելգորոդի մարզում 1 մարդ է մահացել, 6-ը՝ վիրավորվել

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով Բելգորոդի մարզում մահացել է 1 մարդ, 6-ը՝ վիրավորվել:

Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Բելգորոդի շրջանի Բեսոնովկա գյուղում անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել. տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Բելգորոդի շրջանի Վեսյոլայա Լոպան գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է առևտրային օբյեկտի, վիրավորվել է 13-ամյա երեխա և մեկ տղամարդ»,- տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։

Նա հավելել է, որ ազդրի թափանցող բեկորային վնասվածք ստացած մի աղջիկ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։ Շտապօգնության խումբը ոտքի պատռված վերքով տղամարդուն տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։

«Բելգորոդում բազմաբնակարան շենքի մոտ ԱԹՍ-ի պայթյունի հետևանքով տղամարդ է տուժել...
Բացի այդ, բժշկական հաստատություն է դիմել ևս մեկ կին, որը վիրավորվել է առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Նա ստացել է տարբեր աստիճան մարմնական վնասվածքներ։ Անհրաժեշտ օգնությունը ցուցաբերված է, բուժումը շարունակում է ամբուլատոր եղանակով»,- մանրամասնել է մարզպետը։

Գլադկովի խոսքով՝ մարզի Յակովլևսկի շրջանի Ժդանով բնակավայրում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 2 տղամարդիկ:

Շտապօգնության խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վիրավորներին, նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից