copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:48 24-05-2025

Կիրանցում կառուցվել է 57 նոր տուն․ Տավուշի մարզպետը Կանադայի դեսպանին ներկայացրել է իրավիճակը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը: Մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է Տավուշի մարզի առանձնահատկությունները և ներկա իրավիճակը:

Դեսպան Էնդրյու Թըրներն իր հերթին դիպուկ մեկնաբանություններ է արել տարածաշրջանի հետ կապված մի շարք կարևոր հարցերի շուրջ, մասնավորապես՝ տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ:

Դեսպանը հայտնել է, որ այցելել է Կիրանց գյուղ և տեղում ծանոթացել է ներկայիս սահմանային իրավիճակին: Նա հիացմունք է հայտնել Տավուշի բնությամբ և հետաքրքրություն է ցուցաբերել տնտեսական համագործակցության հնարավորությունների նկատմամբ:

Սահմանազատման հետ կապված տրամադրությունների մասին հարցին պատասխանելիս՝ մարզպետը նշել է, որ սահմանային միջադեպեր չեն գրանցվել ոչ մի սահմանազատված հատվածում: Հիմնական մարտահրավերները հոգեբանական բնույթի էին, որոնք բնակչության ջանքերով հաջողությամբ հաղթահարվել են:

Այս մասին են վկայում հետևյալ ցուցանիշները.

Սահմանամերձ տարածքներում կառուցվել է 1471 նոր տուն,

Սահմանազատված Կիրանց գյուղում կառուցվել է 57 նոր տուն,

Բերքաբերում նախկինում եղած 103 տնտեսությունից բացի, ներկայումս կառուցվում է մոտ 90 նոր տուն:

Մարզի զարգացման առաջնահերթությունների մասին խոսելիս՝ մարզպետը նշել է տուրիզմի զարգացման կարևորությունը: Դիլիջանում արդեն իսկ կիրառվող փորձը նպատակ ունի տարածել դեպի Իջևան, Նոյեմբերյան և Բերդի տարածաշրջաններ: Կառավարության ջանքերով հիմնանորոգվել են Գանձաքար-Իծաքար և Նավուր-Թթուջուր ճանապարհները, ինչը նպաստելու է տուրիստական ուղղության զարգացմանը:

Հանդիպման ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի կառավարությանը տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած պատրաստակամության համար: Դեսպանը վերահաստատել է, որ Կանադան շարունակելու է բոլոր անհրաժեշտ ջանքերը տարածաշրջանում խաղաղության ապահովման համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ