copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:11 09-03-2023

Վայոց ձորի մարզպետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքները

Մարտի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ԱՄՆ աջակցությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը՝ ուղղված մարզի բնակիչների կյանքի որակի և հնարավորությունների շարունակական բարելավմանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Մարզպետը դեսպանին ներկայացրել է նաև սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքները։

Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն է հայտնվել, որ ԱՄՆ դեսպանի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և ընդլայնել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն երկու ժողովուրդների։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից