Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 22:16 23-05-2025

Լույս է տեսել «Արցախի դեմ իրականացված ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածուն

Անթիլիասի մայրավանքում լույս է տեսել «Արցախի դեմ ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածուն:

«Կաթողիկոսարանի տպարանէն լոյս տեսաւ 21-22 Ապրիլ 2024-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի ունեցած «Արցախի դէմ իրականացուած ցեղասպանութիւն»ը թեմայով գիտաժողովի նիւթերու հաւաքածոն՝ իբրեւ «Խաչիկ Պապիկեան հրատարակչական հիմնադրամ»ի 18-րդ հրատարակութիւն։

Հատորը կը բացուի «Մտածումներ ու առաջադրութիւններ հայկական աշխարհի դիմագրաւած տագնապներուն ու զարգացումներուն գծով» խորագիրը կրող ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին գրութեամբ, ուր ներառուած են տարածաշրջանային, համաշխարհային ընդհանուր գործընթացները բնորոշող կէտեր եւ անոնց լոյսին տակ հայկական գործօնին ունենալիք դերակատարութեան մասին խորհրդածութիւններ, տեղ-տեղ հարցադրումներու տեսքով, որոնք էովին ծառայած են գիտաժողովի քննարկումներուն եւ անոնցմէ բխած աշխատանքային ուղենիշներու բանաձեւումներուն։

Հատորը կը բովանդակէ Հայաստանի ու Արցախի հանրապետութիւններէն եւ սփիւռքեան զանազան երկիրներէն գիտաժողովին ներկայացուած 21 մասնագիտական զեկուցումներ։ Պատմական, քաղաքական, կրօնական, մշակութային եւ իրաւական ոլորտներու վերաբերող զեկուցումներու բովանդակային առանցքները կը վերաբերին Ազրպէյճանի կողմէ Արցախի հայութեան դէմ իրականացուած ցեղասպանական քաղաքականութեան՝ շրջափակումէն մինչեւ բռնի տեղահանում, անցնելով բնակչութեան դէմ կիրարկուած զանազան բռնամիջոցներէն հասնելով ռազմական յանցագործութիւններ։ Գիտաժողովի զեկուցումներու իրաւական բաժինին մէջ կայ յատուկ մաս՝ յիշեալ արարքներու փաստահաւաքի աշխատանքներուն եւ անոնց միջազգային դատական ատեաններ ներկայացնելու հնարաւորութիւններուն մասին։

Արցախի ժողովուրդի հաւաքական վերադարձի թէ ընդհանուր իրաւունքներու վերականգնման առաջադրանքին ընդառաջ կազմակերպուող զանազան բնոյթի աշխատանքներուն համար այս հատորը ունի խիստ կենսական նշանակութիւն։

Հատորի խմբագրակազմի անդամներն են.-
— Շահան Գանտահարեան
— Արմէն Մարուքեան
— Խաչիկ Տէր-Ղուկասեան
— Վահրամ Բալայեան եւ
— Ահարոն Շխրտըմեան»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ