Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:38 23-05-2025

Դատապարտելի է, որ ազապ աղջկան բռնել են. Վարդան Ղուկասյանը` Լիլիթ Աղեկյանի մասին

Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 20-30 տոկոս բարձրանալու է քաղաքապետարանի, ենթակառույցների, մշակույթի, կրթության, սպորտի, կոմունալի, բոլորի աշխատավարձը։

«Կտեսնենք միջոցները որտեղից. գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքերի և անփույթ աշխատանքի, որ արվել է նախկին տարիներին, պատկերացրեք 600-ից ավելի վարձակալության պայմանագրերից, որոնց ժամկետներն անցել են, 300 է մնացել, մոտ հարյուր քանի միլիոն դրամ օդի մեջ կախված է։ Ես չեմ ուզում վարկաբեկել, խայտառակել, բայց պատկերացրեք, հիմա ինչ որ անում ենք, ուժերից վեր գործ ենք անում»,- հայտարարել է Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանը անդրարդարձել է նաև իր նախկին մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանի կալանավորմանը. «Ես միանշանակ պաշտպանում եմ Լիլիթ Աղեկյանին, միանշանակ, չնայած մենք իրար հետ չենք խոսում, ես ոնց դուրս եմ եկել քաղաքապետարանից, 13 տարի մենք իրար հետ չենք խոսացել»։

Ղուկասյանը դատապարտում է իր նանխկին խոսնակին ազատությունից զրկելը։ «Դատապարտելի է, որ ազապ աղջկան բռնել են»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը