copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:10 23-05-2025

Զորավարժություններ՝ օկուպացված Արցախում. Իրանը չեզոքացնում է թուրքական վտանգը

«Երբ ասում ենք՝ օկուպացված Արցախ, դա մեր ընկալումն է։ Բայց Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնում է ներկայիս կառավարությունը, որն Արցախը համարում է Ադրբեջանի տարածք։ Եվ այդ դիրքորոշման տակ արդեն ստորագրություն կա։ Այսինքն՝ երբ Հայաստանի կառավարությունը նման հայտարարություն է ստորագրել, որևէ այլ երկրի մեղադրել, որ ինչ-որ բան է անում Արցախում, պարզապես անհեթեթ է։ Երբ կփոխվի կառավարությունը, և կփոփոխվի նաև այս հարցում Հայաստանի դիրքորոշումը, դրանից հետո հնարավոր կլինի բովանդակային քաղաքականություն վարել։ Միայն այդ դեպքում կարող ենք պահանջել կամ ակնկալել, որ այս կամ այն երկիրը չմիջամտի Արցախի գործերին»,– Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժություններին։

Քաղաքագետի կարծիքով՝ այս զորավարժությունները կարող են նույնիսկ դրական դիտարկվել Հայաստանի տեսանկյունից։

«Ադրբեջանի հետ զորավարժություններ անելը նշանակում է բարեկամական հարաբերություններ։ Բայց Իրանի և Ադրբեջանի միջև մշտապես լարվածություն է եղել, այդ թվում՝ Սյունիքի հարցում։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ դա կարմիր գիծ է իր համար։ Հիմա, երբ Իրանը համատեղ զորավարժություն է անում Ադրբեջանի հետ, նշանակում է, որ որոշ չափով կարողացել է ստիպել Ադրբեջանին վերանայելու իր դիրքորոշումը՝ ինչպես «Զանգեզուրի միջանցք» կոչվածի, այնպես էլ Իսրայելի գործոնի վերաբերյալ։

Իսրայելը հայտնի է իր ակտիվությամբ Ադրբեջանի տարածքում, իսկ Իսրայել–Իրան հարաբերությունները, ինչպես գիտենք, ծայրահեղ լարված են։ Այսպիսով՝ Իրանը փորձում է վերահսկել Ադրբեջանը, և այդ զորավարժությունները հենց դրա դրսևորումն են»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ այս ամենը Հայաստանին կարող է ձեռնտու լինել։

«Պատահական չէ, որ զորավարժություններից հետո Իրանը մի քանի անգամ բարձր մակարդակով հայտարարեց, որ ինքը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կողմ չէ կոմունիկացիաների բացմանն՝ առանց Հայաստանի վերահսկողության։ Ուստի, եթե Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում, ինչը սպառնալիք է Հայաստանի համար, ապա Իրանի հետ զորավարժությունները որոշ չափով հավասարակշռում են այդ վտանգները։ Դրանք մեզ սպառնալիք չեն, այլ՝ հակառակը»,– եզրափակեց Ստեփան Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել