copy image url
Ավելին 1 տարի առաջ - 14:10 23-05-2025

Թաիլանդում կատուն «ձերբակալվել է» երկու ոստիկանի կծելու համար. SCMP

Թաիլանդում կատու է «ձերբակալվել»՝ երկու ոստիկանների կծելու պատճառով։ Ոստիկանությունը որոնում էր նրա տերերին, երբ կենդանին անսպասելիորեն կծել է անձնակազմի անդամներից մի քանիսին։

Իրավապահները կատվին տեղափոխել են բաժանմունք՝ ձևականորեն անցկացնելով ձերբակալման ընթացակարգը՝ ինչպես մարդկանց դեպքում։

Բարեբախտաբար, կատվի «հանցագործությունը» լուրջ հետևանքներ չի ունեցել․ նրա տերերը հայտնաբերվել են, և նա վերադարձել է տուն։