copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:04 23-05-2025

Պռոշյան փողոցից Թուրքմենստանի դանակահարված քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց. shamshyan.com

Մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հակոբ Պարոնյան փողոց թիվ 22/1 հասցեում դանակահարված և գետնին ընկած երիտասարդ է եղել, ով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ քիչ անց ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան փողոցից դանակահարվելու հետևանքով «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների խումբը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխել անհայտ քաղաքացու։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը հանդիսանում է Թուրքմենստանի Հանրապետության քաղաքացի Էրդան Էգենգուրդիեվը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում