Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 23-05-2025

ՔՊ-ն «քցեց» «Եվրաքվեին»․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ի սորոսական թեւը, արեւմտամետները գժված են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունից, որ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ արեց․ «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, այս ուղղությամբ բանակցություններ չեն տարվում»։ Սա՝ այն դեպքում, երբ ընդամենը 2 ամիս առաջ ԱԺ-ն ընդունել է Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի մասին «Եվրաքվեի» ներկայացրած օրենքը, որը նախատեսում է նաեւ այլ գործողություններ՝ անդամակցության ուղղությամբ։ Ստացվում է, որ երկու ամիս է՝ օրենքն ընդունվել է, բայց մնացել է թղթի վրա, եւ իշխանությունը մատը մատին չի խփել, նույնիսկ պարծենում է, որ ոչինչ չի արել այդ ուղղությամբ։

Այս թեւը պատրաստվում է պարզաբանումներ պահանջել գործադիր իշխանությունից, թեպետ ի սկզբանե պարզ էր, որ նախագիծը մնալու էր թղթի վրա, քանի որ Ռուսաստանից ՀՀ իշխանություններին կարմիր քարտ են ցույց տվել: Երկրորդ ընթերցմամբ էլ, հավանաբար, չէին ընդունի օրինագիծը, եթե Գյումրու ընտրությունների խնդիրը չլիներ` հույս ունեին, որ Եվրադաշինքն իրենց դեռ պետք կգա Գյումրիում Սարիկ Մինասյանի հետ կոալիցիա կազմելիս: Այն ժամանակ արդարացան, թե ձեւական թուղթ ենք ընդունում` 60 հազար քաղաքացի է ստորագրել: Բայց դրսում, ներսում այս լարախաղացի պահվածքը մի օր ավարտվելու է: Իսկ թե ինչու Արարատ Միրզոյանը բացեց խաղաքարտերը, իշխանական թիմում կարծում են, որ ուզում էր արդարանալ Լավրովի առաջ, թե իր դեմ դրսում այդ օրենքի հեղինակների ակցիան իրենց կազմակերպածը չէ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել