Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:45 22-05-2025

Արշակունյաց 135 հասցեի բնակիչների խնդիրները կարծես թե լուծում չունեն

Երևանի Արշակունյաց պողոտայի 135 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչները վերջին օրերին հայտնվել են անհարմար իրավիճակում։ Շենքի կոյուղու համակարգում տեղի ունեցած լուրջ վթարը խաթարել է բնակիչների անդորրը։

Oragir.News-ը խնդրի մանրամասներին ծանոթանալու նպատակով զրուցել է շենքի լիազոր Հարություն Գևորգյանի հետ։

Նրա փոխանցմամբ՝ կոյուղու խողովակների վնասման հետևանքով առաջացել են արտահոսքեր, վատ հոտ և մաքրության հետ կապված խնդիրներ։ Հաշվի առնելով խնդրի ծավալը՝ նրանք դիմել են թաղապետարան և քաղաքապետարան։ Թաղապետարանից հայտնել են, որ ըստ օրենքի՝ խնդրի կարգավորումն իրականացվում է համայնքի ու շենքի բնակիչների համատեղ մասնակցությամբ։

Սակայն, ինչպես պարզ է դառնում, համայնքն այս պահին չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ նման մասշտաբի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։

Շենքի բնակիչները ասում են, որ իրենց համար նման ծախսերի կատարումը դժվար է կամ անհնար՝ սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով։ Նրանք ընդգծում են, որ խնդիրը ոչ միայն կենցաղային անհարմարություն է, այլև հիգիենիկ և առողջապահական վտանգ։

Բնակիչները հորդորում են, որ քաղաքային իշխանությունները վերանայեն նմանատիպ խնդիրների կարգավորման մոտեցումները և գտնեն նոր մեխանիզմներ՝ հատկապես այն դեպքերում, երբ խնդիրը դուրս է բնակիչների վերահսկողությունից։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել