Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:45 22-05-2025

Պատմության թանգարանը հանրային աղմուկից հետո էլ բակից չի հեռացնում «պառկովկի քար» դարձած սեպագիրը

«Պատմության թանգարանում 2800-ամյա սեպագիրը ծառայում է որպես «պառկովկի քար»»,- այս մասին մայիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր տեղադրել և հայտնել գիտնական, արևելագետ Դավիթ Վարդազարյանը։

Oragir.News-ը վերջինիս հրապարակումից հետո այցելել էր Հայաստանի պատմության թանգարանի հետնամաս և ֆիքսել, որ սեպագիրը տեղափոխվել է բակի մեկ այլ հատված։

Այսօր՝ մայիսի 22-ին, մենք կրկին այցելեցինք Հայաստանի պատմության թանգարան, և այս անգամ ևս սեպագիրը բաց երկնքի տակ էր։

Փաստացի՝ թանգարանի տնօրինությունն անտարբեր է և՛ պատմական արժեքավոր նշանակություն ունեցող սեպագրի, և՛ հանրային քննադատության հանդեպ։

Թանգարանի ղեկավարությունը ոչ միայն թույլ է տվել այսպիսի վերաբերմունք, այլև հիմա էլ՝ հանրային հանդիմանանքից հետո, պարզապես տեղափոխել է սեպագիրը բակի մեկ այլ անկյուն, կարծես՝ հարցը դրանով լուծվել է։ Իրականում՝ ոչինչ չի լուծվել։ Ո՛չ ներողություն է հնչել, ո՛չ բացատրություն տրվել, ո՛չ էլ վերականգնման հստակ քայլեր են արվել։

Ավելին՝ թանգարանի տարածքում արգելում են տեսանկարահանումը, լուսանկարելը, կարծես՝ թաքցնելու բան ունեն։ Այս պահվածքը ցույց է տալիս, որ սեպագիրն իրենց համար ուղղակի քարի կտոր է, ոչ թե հազարամյակների պատմության վկան։ Եվ ամենացավալին այն է, որ այս ամենը տեղի է ունենում մի կառույցում, որի առաքելությունը հենց ազգային ժառանգության պահպանումն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը