copy image url
Ավելին 1 տարի առաջ - 14:59 22-05-2025

Ինչ իմաստ ունի, որ երեխաները դպրոց գնան. Քորթնի Քարդաշյան

Ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը կիսվել է իր ոչ ստանդարտ տեսակետներով երեխաների դաստիարակության և կրթության վերաբերյալ։ Խոսելով քրոջ՝ Քլոե Քարդաշյանի «Khloé in Wonder Land» փոդքաստի նոր թողարկման ընթացքում՝ 46-ամյա աստղն ընդգծել է, որ ավանդական դպրոցական համակարգը «հնացած» է։

«Կարծում եմ՝ իսկական կյանքը ոչ թե ձևաչափերին հարմարվելու մասին է, այլ ինքդ քեզ հավատարիմ մնալու»,-նշել է Քորթնին։ «Օրինակ՝ դպրոցը։ Ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ երեխաները ընդհանրապես պետք է դպրոց գնան։ Դա իրոք հնացած համակարգ է»։

Քարդաշյանը, ով ունի չորս երեխա՝ 15-ամյա Մեյսոնը, 12-ամյա Պենելոպեն, 10-ամյա Ռեյնը՝ նախկին զուգընկեր Սքոթ Դիսիկից, և 1-ամյա Ռոքին՝ ներկայիս ամուսին Թրեվիս Բարքերից, պատմել է, որ իր երեխաները հաճախ տեսանյութեր են ցույց տալիս իրեն հաջողակ մարդկանց մասին, որոնց երեխաները դպրոց չեն հաճախում։

«Եթե ուզում են տնային ուսուցում՝ ես միայն կողմ եմ։ Ես աջակցում եմ ցանկացած նախաձեռնություն»,- ավելացրել է Քորթնին։

Քլոեն, ով վերջերս է դարձել 40 տարեկան, միանգամից համաձայնել է քրոջ հետ. «Ես էլ եմ տնային ուսուցման կողմնակից, այնպես որ՝ ես ամբողջությամբ քեզ հետ եմ»։

Քորթնին պատմել է նաև բնական մեթոդներով երեխաներին բուժելու իր նախասիրության մասին։ Նրա խոսքով՝ ինքը խուսափում է դեղամիջոցներից։ «Երբ երեխաների մոտ ջերմություն է բարձրանում, ես նախընտրում եմ պարզապես խնամել նրանց, ոչ թե տալ տայլենոլ կամ իբուպրոֆեն»,-ասել է նա։

Աստղը նաև նշել է, որ ամուսնու՝ Թրեվիս Բարքերի հետ որդու դաստիարակման մեջ կիրառում են «կցվածության» (attachment) ծնողական մոտեցումը։

«Սա նշանակում է՝ հնարավորինս չբաժանվել երեխայից, հատկապես առաջին երեք տարիների ընթացքում»,- բացատրել է Քորթնին։ «Սա օգնում է ձևավորել ամուր հուզական կապ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ