copy image url
Ավելին 1 տարի առաջ - 13:24 22-05-2025

Սուպեր Սաքոն երբ դուրս կգրվի հիվանդանոցից․ պրոդյուսերը մանրամասնել է

Նախօրեին հայտնի դարձավ, որ ամերիկաբնակ հայտնի ռեփեր Սուպեր Սաքոն հիվանդանոցում է, նրան սրտի անոթների ստենտավորում են կատարել:

Tert.am Life-ը զրուցել է երգչի պորդյուսեր Լիլիթ Գալստյանի հետ՝ պարզել ներկա վիճակի մասին մանրամասներ:

«Նախկինում սրտի խնդիր երբեք չի ունեցել, ուղղակի սուր ծակոց ու ծավ է զգացել սրտի հատվածում, ասել են, որ պետք է շտապ ստենտավորում անել, քանի որ անոթն ամբողջությամբ փակ է եղել:

ԱՄՆ-ից շտապ տեղափոխվել է Հայաստան, եկել է, որ այստեղ տեղադրեն, քանի որ այստեղի բժիշկները շատ լավն են:

Սկզբում անհանգստություն կար, սրտի հետ աշխատանքն ամեն դեպքում բարդ է ու վախեցնող, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ, հիմա արդեն վերականգնողական փուլում է:

Տրամադրությունն ու տրամադրվածությունը լավ է՝ արդեն հետևողական»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Գալստյանը:


Պրոդյուսերը պատմեց, որ վիրահատությունից հետո Սուպեր Սաքոն ասել է, որ ավելի երիտասարդ ժամանակ առողջությանն այդքան ուշադրություն չէիք դարձնում.

«Ասում է՝ առաջ մտածում էինք, որ ռեստորան կամ ժամանցի վայր գնանք, իսկ հիմա, երբ ընկերներով իրար ենք զանգում, առաջինը հարցնում ենք՝ սիրտդ ստուգե՞լ ես, բժշկի գնացե՞լ ես: Կտրուկ փոփոխություն է եղել»,- պատմեց Լիլիթ Գալստյանը:

Նա նշեց, որ այսօր Սուպեր Սաքոն կգրվի հիվանդանոցից:

«Բայց պետք է հետևողական լինի, թռիչքից առաջ նորից ստուգում կանցնի, մեկ շաբաթ անց կվերադառնա ԱՄՆ»,- նշեց պրոդյուսերը:


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում