copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:31 22-05-2025

Վաշինգտոնի Ջուիշ թանգարանում գնդակահարվել է երկու իսրայելցի պաշտոնյա

Չորեքշաբթի երեկոյան Վաշինգտոնի Կապիտալ Ջուիշ թանգարանի մոտ սպանվել է Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։ Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է: Հանցագործության գործիք հանդիսացած զենքը հայտնաբերվել է:

Կատարվածին արձագանքել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ գրելով. «Այս սպանությունները, որոնք ակնհայտորեն հիմնված են հակասեմիտիզմի վրա, պետք է դադարեն հիմա։ Ատելությունն ու ծայրահեղականությունը տեղ չունեն ԱՄՆ-ում: Ցավակցություններ զոհերի ընտանիքներին: Շատ տխուր է, որ նման բաներ կարող են պատահել»:

Քաղաքապետ Մյուրիել Բոուսերը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է անվտանգության աշխատակիցների կողմից՝ թանգարան մտնելուց հետո: Նա հրեական միջոցառման հյուրերի ցուցակներում չի եղել, իսկ հրաձգությունից առաջ որևէ սպառնալիքն չի նկատվել։

Իսրայելի դեսպանատան խոսնակ Թալ Նայմ Քոհենը հայտարարել է. «Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ այս երեկո մոտ տարածությունից գնդակահարվել են Վաշինգտոնի Կապիտալ Ջուիշ թանգարանում կայացած հրեական միջոցառման ժամանակ: Մենք լիակատար վստահություն ունենք տեղական և դաշնային իրավապահ մարմինների նկատմամբ՝ հանցագործին ձերբակալելու և Իսրայելի ներկայացուցիչներին ու հրեական համայնքներին ԱՄՆ-ում պաշտպանելու հարցում»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել