copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:17 16-04-2022

«Մոսկվա» հածանավը ենթարկվել է երկու հրթիռային հարվածի. ամերիկացի պաշտոնյա

ԱՄՆ-ը կարծում է, որ «Մոսկվա» հրթիռային հածանավը ենթարկվել է երկու հրթիռային հարվածի, Reuters գործակալությանը հայտնել է ամերիկացի անանուն պաշտոնյան:


Բացի դրանից, ԱՄՆ-ը ենթադրում է, որ «Մոսկվա»-ի խորտակումը հանգեցրել է մարդկային զոհերի, սակայն նրանց մասին ստույգ տվյալներ չկան, հաղորդել է նա։

Ռուսական իշխանությունները նախօրեին հայտարարել էին, որ «Մոսկվա»-ի անձնակազմի անդամները տարհանվել են՝ չհստակեցնելով փրկվածների թիվը։

Սակայն ուրբաթ օրը Ուկրաինայի ծովային պաշտպանությունը հայտնել է, որ փոթորիկը թույլ չի տվել անցկացնել փրկարարական գործողություն ու տարհանում։

BBC-ն առայժմ չի կարող հաստատել «Մոսկվա»-ի հրդեհի և խորտակման հետևանքով զոհվածների մասին տեղեկատվությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր