Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 09:28 22-05-2025

 Ստավրոպոլի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. RTVI

Մայիսի 18-ին Ստավրոպոլ քաղաքի Տուխաչևսկի փողոցի բազմաբնակարանային շենքի 18-րդ հարկում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել։

Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը կենցաղային գազի արտահոսքն է եղել։ Քաղաքապետի փոխանցմամբ՝ մեկ կին վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Դեպքի մանրամասները պարզվում են։