copy image url
Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 20:36 21-05-2025

Իսրայելն ուզում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին․ ԱՄՆ-ն դեռ զսպում է

Միացյալ Նահանգները ստացել է նոր հետախուզական տվյալներ, որոնք վկայում են, որ Իսրայելը կարող է նախապատրաստվել հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ աղբյուրների՝ դեռևս հստակ չէ՝ արդյոք Իսրայելի ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել հարվածների իրականացման վերաբերյալ։ Սակայն նրանցից մեկի խոսքով՝ վերջին ամիսներին նման սցենարի հավանականությունը զգալիորեն մեծացել է։

Այս թեմայի վերաբերյալ Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց քաղաքագետ Արա Պողոսյանից։

«Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները՝ Միացյալ Նահանգներն այս պահին շահագրգռված չէ ներգրավվել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեջ։ Ամերիկյան ռազմավարական կենտրոնացումը Ուկրաինայի շուրջ հակամարտության հանգուցալուծման վրա է։ Մինչ այդ ճակատում հստակություն չլինի, Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, կձգտի խուսափել նոր ճակատներ բացելուց»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողություններ կատարելու Իսրայելի մտադրությունները նորություն չեն։ Դրանք բազմիցս արտահայտվել են թե՛ ռազմավարական փաստաթղթերում, թե՛ քաղաքական մակարդակով։

Սակայն այս ամբողջ ընթացքում, ըստ որոշ վերլուծաբանների, հենց Միացյալ Նահանգներն է եղել այն գործոնը, որը զսպել է Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները։

Հարկ է նշել, որ թեև Իսրայելը տարածաշրջանում զգալի ռազմական ներուժ ունի, այդ թվում՝ միջուկային զինատեսակներ, այնուամենայնիվ, ի զորու չէ մենակ իրագործելու լայնածավալ ռազմական գործողություն Իրանի դեմ՝ առանց ամերիկյան բաց և ընդգրկուն աջակցության։

Քաղաքագետի գնահատմամբ՝ ներկայիս իրավիճակում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական առաջնահերթությունը Ուկրաինայում շարունակվող պատերազմն է, ուստի դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ն այս պահին կաջակցի Իսրայելին. «ԱՄՆ-ն մոտ ժամանակներում պատրաստ կլինի ամբողջական ռազմական աջակցություն ցուցաբերել Իսրայելի հնարավոր հարձակմանը»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել