copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:50 21-05-2025

Շինարարության պատրվակով Ծիծեռնակաբերդ այցերը կհանվեն արարողակարգից 

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ իր աշխատանքային այցը սկսեց «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով:

Լավրովն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին: Այնուհետև նախարարը պետք է գնա հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հանդիպման:

Հատկանշական է, որ Արարատ Միրզոյանը չի ուղեկցում ՌԴ արտգործնախարարին։

Սա կարծես թե առաջին դեպքը չէ։ Օրեր առաջ Հնդկաստանի պաշտպանության նախարարը ևս Հայաստանում էր, սակայն Ծիծեռնակաբերդ վերջինիս այցի մասին տեղեկություններ չգտնվեց։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ, ում խոսքով՝ պարտադիր չէ, որ այս դեպքում Արարատ Միրզոյանն ուղեկցի Լավրովին։

«Չորս անգամ ես ընդունել եմ Լավրովին, և միայն մեկ անգամ է եղել, որ նրան ուղեկցել է ԱԳ նախարարը։ Դա արարողակարգային պարտադիր բնույթ չի կրում»,- ասաց նա։

Դեմոյանը մտավախություն հայտնեց, որ դեպի Ծիծեռնակաբերդ արարողակարգային այցերը կարող են հանվել։
Դեմոյանի կարծիքով՝ դա կմեկնաբանվի երկարաժամկետ շինարարության պատրվակով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ