copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 14:59 21-05-2025

Շատ երկրներում են ռուսական զենք օգտագործում. ՀՀ-ն ինքը պետք է որոշի, թե որտեղից զենք գնի. Լավրով

Իր անկախացումից հետո ՀՀ-ն մշտապես օգտագործել է ռուսուկան զենք, վերցնելու համար նաև այն 7 շրջանները, որոնց նկատմամբ պաշտոնապես երբեք հավակնություն չի ունեցել, ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանին զենք վաճառելուն՝ հայտարարեց ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ՀՀ առաջին ղեկավարներից ոչ ոք երբեք չէր առաջարկում ԼՂ-ն ճանաչել որպես անկախ միավոր: Բայց օգտագործվում էր ռուսական զենք՝ վերցնելու համար անվիճարկելի ադրբեջանական 7 շրջանները և այնտեղ ամրաշինական և ռազմական գծեր ստեղծելու համար: Որոշ վերլուծաբաններ ասում են, որ ՀՀ կողմը չէր պատրաստվում այդ շրջանները փոխանցել Ադրբեջանին: Ուստի, այո, Աֆրիկայում, Մոզանբիկում էլ է օգտագործվում ռուսական զենք»,-ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ-ն վճարել է զենքի համար, սակայն չի ստացել, Լավորովը պատասխանեց. «Մենք այդ դրվագն այսօր քննարկել ենք, կարգավորել ենք այդ հարցը, այդ վճարումները փոխանցվել են այլ նպատակների, այստեղ հակասություն չկա: Նոր մատակարարումների մասով ունենք մի իրավիճակ, երբ ստիպված ենք, ինչպես պատմության ընթացքում բազմիցս, կռվել ամբողջ Եվրոպայի դեմ, որը հերթական անգամ նացիստական կարգախոսների ներքո Զելենսկու ռեժիմն առաջ մղելով կռվում է մեր դեմ: Գործնականում բոլոր եվրոպական երկրներն ունեն զենք, որոնք ժամանակակից են, հասնում են Ուկրաինա և այդ զենքը մեր պատասխանն է պահանջում: Մեր հայ գործընկերները, հուսով ենք, հասկանում են, որ այդ իրավիճակում մենք չենք կարող մեր բոլոր պարտավորությունները ժամանակին կատարել: Բայց նույնիսկ այդ իրավիճակում նախատեսված բոլոր զենքերը փոխանցվում են, և մենք կշարունակենք»:

Նա նաև ավելացրեց՝ որևէ խնդիր չի տեսնում, որ ՀՀ-ն զենք գնի այլ երկրներից. «Դա մեր հայ բարեկամների ընտրությունն է: Եթե իրենք ցանկանում են ունենալ ֆրանսիական բազա, խնդրեմ, եթե այլ երկրի՝ խնդրեմ: Մենք որևէ բան չենք պարտադրելու: Բայց, իհարկե, երբ դաշնակիցը հիմնվում է ֆրանսիական մատակարարումների վրա, որը գլխավորում է ՌԴ-ի դեմ թշնամական ճամբարը, պարզապես ատելություն են շնչում ՌԴ-ի նկատմամբ... մեր գործընկերները պետք է որոշեն, թե որտեղից զենք գնեն»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից