copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:17 21-05-2025

ԵՄ-ն կվերանայի Իսրայելի հետ ունեցած առևտրային համաձայնագիրը. Կալլաս

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Գազայի հատվածում առնվազն 55 պաղեստինցի է զոհվել։ Տեղի բժիշկների փոխանցմամբ՝ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Չնայած միջազգային համայնքի՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և մարդասիրական օգնության մուտքը թույլատրելու պահանջներին` Իսրայելը շարունակում է ռմբակոծել շրջափակման մեջ գտնվող Գազայի հատվածը։

Միացյալ Թագավորությունը հայտնել է, որ դադարեցնում է Իսրայելի հետ առևտրային բանակցությունները։ Բրիտանական կառավարությունը նաև կանչել է Լոնդոնում Իսրայելի դեսպանին՝ «Գազայում և Արևմտյան ափում Իսրայելի վարած անընդունելի քաղաքականության» համար։

Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է. «ԵՄ-ն պետք է վերանայի Իսրայելի հետ առևտրային համաձայնագիրը՝ մարդու իրավունքների խախտումների լույսի ներքո»։

Գազայում 20 ամիս շարունակվող պատերազմը տարածքն արդեն վերածել է ավերակների՝ խորացնելով սովի և հումանիտար աղետի մասշտաբները։ ՄԱԿ-ի տվյալներով՝ շրջափակման մեղմացումից հետո, որը հայտարարվել էր երկուշաբթի օրը, օգնություն մինչ այժմ չի բաշխվել։

«Իսրայելը պահանջում է, որ բեռները իջեցվեն Քերեմ Շալոմ անցակետում, ապա վերաբեռնվեն և սպասեն մուտքի թույլտվությանը»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակը։ Նա նաև ընդգծել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ պաշարումը թուլացնելու հայտարարությունից երկու օր անց Իսրայելը դեռևս խոչընդոտում է սննդամթերքի մուտքը դեպի սովամահ պաղեստինցիներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ