Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:53 21-05-2025

Ալիևը կարծում է, որ վաղ թե ուշ Հայաստանը կընդունի Ադրբեջանի պարտադրած պայմանները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 20-ին Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանը նախաձեռնել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի գործընթացը և առաջարկել դրա տեքստը, որը, որոշ փոփոխություններով, արդեն ընդունվել է Հայաստանի կողմից։

Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանը ներկայացրել է երկու հիմնական պայման.
1. Հայաստանի Սահմանադրության մեջ առկա տարածքային հավակնությունների վերացումը
2. ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, որը, ըստ նրա, այլևս չի գործում։

Նա հավելել է, որ Հայաստանը դեռևս չի ընդունել այս պայմանները, սակայն «վաղ թե ուշ կհամաձայնվի»։

Ալիևը նաև հոխորտացել է. «Արցախյան երկրորդ պատերազմից հետո խաղաղ բանակցությունների նախաձեռնողը մենք ենք եղել, և խաղաղության պայմանագրի նախնական նախագիծը նույնպես մեր կողմից է պատրաստվել։ Հենց այդ տեքստն է, որ այժմ ընդունվել է Հայաստանի կողմից՝ բնականաբար որոշ փոփոխություններով։ Սակայն սկզբունքային առումով այն առաջարկը, որը մենք ներկայացրել ենք, այժմ ընդունվել է Հայաստանի կողմից»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել