copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:34 20-05-2025

Մերժեցի՞ք, ձեռք առա՞ք, «բոցերով» պատասխանեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրում է․

«Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետեւել իրենց հանրային խոսքին, անցել են բարեկրթության բոլոր սահմանները, ոտնակոխ են արել բոլոր սրբությունները, չեն խնայել փոքրիկ երեխային անգամ, հիմա լացում են, թե Աննա Հակոբյանը էս ինչ է անում, մեզ վիրավորում է։ Սկսել են հիշել ինչ-որ առաքելության մասին, որ ես ունեմ։

Հենց այդ առաքելությանը հավատարիմ էր, որ դեռես անցած դեկտեմբերին ՀՀ բոլոր իբր ընդդիմադիր ԶԼՄ-ներին, ընդդիմադիր բլոգեր կոչվածներին, իսկ իրականում տարիներ շարունակ իմ եւ իմ ընտանիքը, իմ երեխաներին սրբապղծորեն անվանարկողներին հրավիրեցի Կրթվելը նորաձեւ է նախաձեռնության շրջանակում քննարկելու հարցեր, այդ թվում՝ թե ինչպես կարող ենք փոխել մեր միջավայրը, բարձրացնել հանրային խոսքի որակը։

Մերժեցի՞ք, ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատախանեցի՞ք, որոշեցի՞ք հաստատուն մնալ հատակից ցածր մակարդակում։ Շատ լավ։ Իմ արձագանքը հանարժեք կլինի. ուստի ազատե’ք մեզ ձեր լացուկոծից ու մնացած սրտաճմլիկ տեսարաններից՝ օ՜, աստվածնե՜ր, այս ի՜նչ է անում։

Հ. Գ. Եւ այնուամենայնիվ, եթե հանկարծ ցանկանաք հանդիպել եւ քննարկել մեր ընդհանուր խնդիրը, ես կրկին պատրաստ եմ։

Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր այս օրերին առավոտից երեկո իրենց կաբինետներում եւ այլուր վերլուծություններ են անում՝ խելոք մտքեր արտահայտելով, թե արդյո՞ք ճիշտ եմ անում, սխալ եմ անում, հարիր է, հարիր չէ, էթիկայի սահմաններում է, սահմաններում չէ, արժի, չարժի՝ ձեր գործով զբաղվեք, կենտրոնացեք ձեր աշխատանքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել