copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:39 20-05-2025

Մարդը աղբից ուտում է, բլոգերը` նկարում. օգտատերերը վրդովված են

TikTok և Instagram հարթակներում տարածվել է բլոգեր Գրիշա Ենոքյանի մասնակցությամբ մի տեսանյութ, որը լայն քննարկման և քննադատության առիթ է դարձել։

Տեսանյութի հետևի ֆոնում երևում է մի տղամարդ, ով աղբամանից ուտելիք է հանում և ուտում։ Սոցիալական ցանցերի օգտատերերը մեղադրել են բլոգերին, որ տեսանյութն արվել է միտումնավոր՝ տվյալ մարդու ծանր վիճակն օգտագործելով՝ ուշադրություն և դիտումներ ապահովելու նպատակով։

Նշվում է, որ տեսանյութը հետագայում հեռացվել է բլոգերի էջից, սակայն շարունակում է ակտիվորեն շրջանառվել հարթակներում։

Oragir.News-ը փորձել է պարզաբանում ստանալ բլոգերից՝ կապ հաստատելով նրա Ինստագրամյան էջում նշված հեռախոսահամարով։

Զանգին պատասխանած անձը սկզբում հայտնել է, որ տեղյակ չէ, թե որ տեսանյութի մասին է խոսքը։ Տեսանյութը ստանալուց հետո նա նշել է, որ այն դիտելուց հետո կապ կհաստատի մեզ հետ։

Նա նաև հավելել է․ «Մարդիկ կյանքում հեռախոսով նկարում են, և կարող են տարբեր գործողություններ տեղի ունենալ։ Սա կյանք է, ապրում են տարբեր մարդիկ ու նկարելու ժամանակ ինչ-որ բան կարող ես չնկատել, հետո միայն նկատել։ Կյանքում ամեն բան էլ կարող է լինել»։

Տեսանյութն ուղարկելուց հետո կրկին փորձ է արվել կապ հաստատել մեր հետ զրուցած անձի հետ։ Նա արձագանքել է՝ նշելով, որ ներկա պահին մասնակցում է միջոցառման և չի կարող խոսել, սակայն խոստացել է հետագայում կապ հաստատել։ Այնուամենայնիվ, մեր հարցմանը, թե երբ կլինի հարմար ժամանակ խոսելու համար, այլևս պատասխան չի ստացվել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում