copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:13 20-05-2025

Խոշոր ու ողբերգական ավտովթար` Շիրակի մարզում. բախվել են 2 Mercedes-ներն ու Kia-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Այսօր` մայիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 «Mercedes » և «Kia» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների` օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության Շիրակի մարզի փրկարար ծառայության փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարկ տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությում, որտեղից ժամանել է քննչական խումբը` վարչության պետԱղասի Իսահակյանի և օրվա պատասխանատու յերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք:

Լուսանկարներն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը