Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:38 19-05-2025

Փողի գողը գող ա, հողի գողը գո՞ղ չի, քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. Ավինյան

«Ապօրինի շինարարության դեմ պայքարը մնում է մեր ամենախնդրահարույց զանցանքներից, և Երևանի առջև ծառացած ամենաբարդ խնդիրներից մեկը»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Քանակն ու ծավալները նվազել են, բայց մշակույթի դեմ պայքարը մի փոքր դժվար է: Մենք պետք է ընկալենք, որ ապօրինի շինարարությունը մեր քաղաքում ընդունելի չէ:

Պայքարելու ենք ամենակոշտ մեթոդներով, և Երևանի քաղաքապետարանն անհոգնել քանդելու է նոր առաջացող ապօրինի շենքեր, շինություններ, հարկեր, կցակառույցներ, առաջ տված բալկոններ»,- ասաց նա:

Ավինյանը նշեց, որ առողջ մտածելակերպ չէ, նորմալ չէ, երբ մարդը մտածում է՝ ոնց անի․ բակի անկյունն իրենով անի․


«Փողի գողը գող է, հողի գողը գող չէ՞, հողի գողն էլ է գող և, առհասարակ, համայնքային հողի վրա կառուցապատվող որևէ շինություն ամենակոշտ ձևով քանդվելու է»,- նշեց քաղաքապետը։

Նա վստահեցրեց․ «Պայքարելու ենք ամենակոշտ մեթոդներով, և Երևանի քաղաքապետարանն անհոգնել քանդելու է նոր առաջացող ապօրինի շենքեր-շինություններ, հարկեր, կցակառույցներ, առաջ տված բալկոններ»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել