copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:56 18-05-2025

Պայթյուն՝ Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրի գերեզմաններում. Mitsubishi-ն վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10:45-ի սահմաններում Այգեձոր բնակավայրի գերեզմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել կայանված «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարզվել է, որ պայթել է ավտոմեքենայի գազաբալոնը, ինչից հրդեհ է բռնկվել և ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև մոտակայքում գտնվող 4 գերեզմանաքարեր։

Դեպքի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը