Տեսանյութ Ռոք լուրեր Ներքին 1 տարի առաջ - 19:00 18-05-2025

Ռոք լուրեր․ Մենք լավագույն թուրքն ենք, որ տվել եք դուք

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Այս շաբաթ Հայաստանում թեժ էր ու կրքոտ,
Արմենիա երկրից գալիս էր գարնան հոտ,
Խոտը կանաչել է, անձրևներ են գալիս,
Երևանը դարձել է Վենետիկին վայիս։

Կիրքը հորդում է երկրի դպրոցներում,
Ժաննան ճղճղում է, թե ուր ենք հասել,
Սաղին կազատեմ, կմնամ մենակ ես,
Կրթության ոլորտը պատկանում է մեզ։

Գողական է դարձել Գարդասիլի հսկան,
Հանել, թափահարում է ԱԺ–ի վրան,
Ասում է՝ մեզ մի ասեք վատ իմաստով թուրք,
Մենք լավագույն թուրքն ենք, որ տվել եք դուք։

Ազգային ժողովում է Քոչարյան Լևոնը,
Ասում է՝ ո՛ւյ, թե հետ կտանք գողոնը,
Ինչ–որ լրճկվել եք, խառնել եք աչքիս,
Պուտին հոպարը կանգնած է մեջքիս։

Փաշինյան Նիկոլը լացում է տելեգրամում,
Ասում է՝ գրածներս ինչու չեք լայքում,
Էսքան վիզ եմ դնում, որ ինձ լայքեք դուք,
Բայց գովեստ չեմ լսում, այլ տեսնում եմ թուք։

Քֆուրից բողոքում է Հակոբյան Աննան,
Ասում է՝ հերիք է ինձ ասեք՝ փնթին ու բոշան,
Ես թագուհի եմ, գիտակցեք շուտ դա,
Թե չէ կկրթեմ սաղիդ անխնա։

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ