Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 15:25 18-05-2025

Աննա Հակոբյանի ասածն անգրագիտություն է. վիրավորանքը ժողովրդավարություն չէ. հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը` Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի տխմար նստում է էկրանի առաջ և իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը»։ Այս շարքն էլ է երկար։ Եվ սա էլ՝ որքան խոսքի ազատության, ճիշտ նույնքան էլ՝ ոմանց տխմարության հավաստիքն է»:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Աննա Հակոբյանն ասում է, որ վիրավորանքը ժողովրդավարության մի մաս է։ Համաձա՞յն եք նրա հետ»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ դա անգրագիտություն է։ «Ոչ, դա տգիտություն և անգրագիտություն է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ամաչում է, որ նման ղեկավարներ ունենք։ «Չեմ ուզում իր մասին խոսեմ։ Ամաչում եմ, որ հայ եմ, ամաչում եմ, որ իրենք են մեր ղեկավարները»,- նշեց նա։

«Անունը լսել չեմ ուզում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` գուցե իրենց հանդեպ վիրավորանքները ժողովրդավարություն են։
«Իհարկե համաձայն չեմ իր հետ, բայց գուցե իրենց ուղղված վիրավորանքները ժողովրդավարություն են»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի