Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 09:55 17-05-2024

Մեծերի ասածն այնքան ենք արժեզրկել, որ կանգնել ենք գոյութենական պայքարի առջև. հարցում  

Երիտասարդները մշտապես եղել են հասարակության ավանգարդը քաղաքական, մշակութային, գաղափարական շարժումներում։ Վերջին օրերին Երևանում ընթացող ցույցերին և հանրահավաքներին ուսանողների ակտիվ մասնակցությունը կրկին նրանց վրա է սևեռել հանրային ուշադրությունը։ Ոմանք էլ կարծիք են հայտնում, թե երիտասարդները չպիտի մասնակցեն շարժումներին, նրանք ավելի կարևոր խնդիրներ ունեն։

Oragir.News-ը հարց է ուղղել երևանցիներին՝ «Ո՞րն է հայ երիտասարդի գլխավոր խնդիրը»։

Հարցման ենթարկված տարեց քաղաքացիները պատասխանը թողեցին երիտասարդներին, նշելով, որ նրանց կարևոր խնդիրն է ուսումը, լավ աշխատանք ունենալը։ «Որ ունենան ազատ անկախ Հայաստան, ապրեն խաղաղ»,- լավատեսորեն ասաց մի քաղաքացի։ «Լինել խելացի, հայրենասեր, պայքարող, ոգով բարձր»,- ասաց մեկ այլ անցորդ։ Միջին տարիքի անձանց կարծիքով երիտասարդները պետք է Հայաստանում մնան, պատասխատու և հոգատար վերաբերմունք դրսևորեն պետության, քաղաքի նկատմամբ։ «Ինձ թվում է՝ երկրի զարգացումը։ Ոնց տեսնում ենք՝ հույսը երիտասարդների վրա է։ Ապագան մենք ենք կերտում»,- նկատեց մի օրիորդ։ «Մեծերի ասածը էնքան ենք արժեզրկել, որ էսօր կանգնել ենք գոյութենական պայքարի առջև»,- ինքնաքննադատաբար նշեց երիտասարդ մի կին։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ը ԵՊՀ հիմնադրման օրն է, որը 2014-ից ՀՀ-ում նշվում է որպես ուսանողների և երիտասարդության օր։ Կառավարության որոշման մեջ ընդգծվում է, որ տոնացույցում ուսանողների ու երիտասարդների օր ամրագրելը կխթանի ուսանողների և երիտասարդների մասնակցությունը սոցիալական, տնտեսական, բնապահպանական և քաղաքական հարցերի լուծմանը, նրանց ստեղծագործական կարողությունների, հսկայական ներուժի և շնորհների՝ երկրի զարգացման գործընթացներում ներգրավելուն, որը կնպաստի մեր երկրի առաջընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի