Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:03 18-05-2025

Գյումրի-Կարս երկաթուղով հումք են տեղափոխել Թուրքիա, շատ ավելի քիչ՝ ուղևոր

Հայաստանից Թուրքիա ամենակարճ ճանապարհը՝ Գյումրի-Կարս երկաթուղային ճանապարհն է, որը չի շահագործվել 1993թ.-ից, երբ Թուրքիան փակեց Հայաստանի հետ ցամաքային սահմանը: 30 տարուց ի վեր փակ է այս ճանապարհը, բայց ժամանակ առ ժամանակ խոսկացություններ են լինում, որ գործարկվելու է երկաթգիծը։

Թուրքիայի հետ սահմանի բացման մասին խոսակցությունները սկսվեցին 2009թ.-ին, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև սկսվեց «Ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած ինչ-որ գործընեաց, որը ընեացք ու որևէ զարգացում չունեցավ։ Սահմանի հնարավոր բացման խոսակցություններին զուգահեռ հայկական կողմը վերանորոգեց Գյումրի-Կարս երկաթգծի հայկական հատվածը, բայց երկաթգիծը չվերագործարկվեց: Վերջին շրջանում կրկին խոսակցություններ են գնում Թուրքիայի հետ սահմանի բացման, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման մասին:

Oragir.News-ի լրագրողը եղել է սահմանամերձ Երազգավորս գյուղում, հենց այս գյուղի միջով է անցնում Գյումրի-Կարս երկաթգիծը։

Գյուղացիների պատմելով` մոտ հարյուր տարի երկաթգիծը աշխատել է, նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ է աշխատել։ 1983-84թթ.՝ ամեն տարի ավելացել է բեռնափոխադրումների ծավալը: 1983-84թթ.-ին 10-15.000 տոննա էր կազմում, իսկ 1992թ.-ին բեռնաշրջանառությունը հասավ մոտ 150.000 տոննայի:

Գյումրի-Կարս երկաթուղին բացի բեռնափոխադրումներից, իրականացրել է նաև ուղևորափոխադրումներ՝ ամռանը երեքշաբթի և ուրբաթ օրերին, իսկ ձմռանը շաբաթական մեկ օր՝ երեքշաբթի օրերին: Հիմնականում հումք էր գնում Թուրքիա՝ ոչխարի և տավարի կաշի, մակուլատուրա, ցեմենտ, մետաղ, իսկ Թուրքիայից տարբեր բեռներ, պարֆումերիա, չոր մրգեր, հետո սանտեխնիկա և հագուստ։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը