copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:44 17-05-2025

Կոչ եմ անում գործող իշխանություններին դադարեցնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների խախտումները

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հայտարարություն․

«2025 թվականի մայիսի 8-ից ականատեսն եմ, թե ինչպես են Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատավոր Հովհաննես Սաֆարյանը հետապնդում լրագրողների միության անդամ, հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին:

Հետապնդման տեսակն իր մեջ ներառել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ և 13-րդ հոդվածների խախտումներ` խոշտանգում և անմարդկային, անձը նվաստացնող վերաբերմունք, ապօրինի ազատությունից զրկում, արդար դատաքննության իրավունքի ոտնահարում, կարծիքն արտահայտելու ապօրինի սահմանափակում/միջամտություն և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայություն:

Երեկ պարզվեց, որ այս «ահռելի» քանակով մարդու հիմնարար իրավունքների խախտումներին միացել է նաև ՀՀ արդարադատության նախարարությունն` ի դեմս ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետ Հեղինե Մարտիրոսյանի:

Լիլիթ Աղեկյանին հետապնդելու համար Հայաստանի Հանրապետությունում 25 տարի անընդմեջ գործող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածը նույնպես ընկավ հարվածի տակ:

Հեղինե Մարտիրոսյանի կողմից Լիլիթ Աղեկյանին իր ներկայացուցչի` փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ կոնֆիդենցիալ տեսակցություն թույլ չտալն ապօրինի միջամտություն է Եվրոպական դատարան անհատական գանգատ ներկայացնելու համար:

Անձն ով պնդում է, որ դարձել է Կոնվենցիայով ճանաչված իրավունքների պայմանավորվող կողմի` տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության թույլ տված խախտման զոհ, ապա Բարձր պայմանավորվող կողմը պարտավոր է որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը:

Կոչ եմ անում գործող իշխանություններին ճանաչել խնդրի մասշտաբը`
անհապաղ դադարեցնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների խախտումները,
Լիլիթ Աղեկյանի գործի վերաբերյալ ճշմարիտ և համապարփակ հաշվետվություն ներկայացնել, Լիլիթ Աղեկյանի իրավաբանական օգնության տրամադրման հարցին շտապ լուծում տալ:

Ի վերջո կանգ առնել` անհապաղ վերջ դնել խոշտանգումների և վատ վերաբերմունքի նկատմամբ տիրող անպատժելիությանը:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան` Լարիսա Ալավերդյան

17 մայիսի, 2025 թվական»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը