copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:38 17-05-2025

ՄԱՍԿ-ը վա-բանկ է գնում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը երեկ հրապարակեցին իրենց նորաստեղծ ՄԱՍ կուսակցության վարչության որոշումը, համաձայն որի՝ իրենց վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։ Հիշեցնենք, որ վերջին ամիսներին քննարկվում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու հարցը: ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն օրեր առաջ հայտնել են իրենց դիրքորոշումը․ «Հայաստան» դաշինքը, ըստ էության, հրաժարվել է մասնակցել, «Պատիվ ունեմ»-ն էլ թեկնածու չունի: Փոխարենը գործին լծվեցին Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը: Քանի որ նախագծում պետք է վարչապետի թեկնածուի անուն նշվի, նրանք մի քանի անձի հետ քննարկել են հարցը, որոնցից մեկն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն է, սակայն վերջինս մերժել է՝ գործընթացը համարելով անիրատեսական: Մարուքյանից բացի, ՄԱՍԿ-ին իր համաձայնությունն է տվել գյումրեցի, նախկին ՔՊ-ական Արթուր Համբարձումյանը, որը 2016-ին առաջադրվել էր Գյումրու քաղաքապետի թեկնածու` ՔՊ-ից, բայց հետո ինչ-ինչ պատճառներով հեռացել էր ՔՊ-ից։ ՄԱՍԿ-ում որոշել են, որ Մարուքյանն առաջիկա օրերին կհանդիպի ԱԺ խմբակցությունների հետ եւ կհամոզի, որ առանց նախապայմանների մտնեն գործընթացի մեջ:

Ըստ էության, նախաձեռնությունը սկսելու համար անհրաժեշտ 36 ստորագրությունն արդեն կա։ Երեկ Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում փորձեց հանդիպման վերաբերյալ պայմանավորվել խմբակցությունների ղեկավարների հետ, սակայն Սեյրան Օհանյանը, Մարուքյանի փոխանցմամբ, ասել է` հարմար չէ տեղը, հետո կքննարկեն, Հայկ Մամիջանյանը չպատասխանեց զանգերին։ Որոշ տեղեկություններով, Աղազարյանի եւ Մարուքյանի համագործակցությունը հնարավոր է ձգվի մինչեւ հաջորդ ընտրություններ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ