Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:16 16-05-2025

Իրան-Ադրբեջան-Ռուսաստան գեոէներգետիկ առանցքի ռիսկը ՀՀ մարգինալացումն է․ փորձագետ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի էներգետիկ համակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ավարտի վերաբերյալ ՌԴ էներգետիկայի փոխնախարար Ե. Գրաբչակի հայտարարությունը կարևոր փուլ է նշանավորում «Հյուսիս-Հարավ» տարանցիկ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման գործում:

Առաջին փուլում նախատեսվում է Ռուսաստանից Իրան մինչև 200 ՄՎտ էլեկտրաէներգիա փոխանցել՝ Ադրբեջանի էներգետիկ համակարգով:

Փաստորեն, խոսքը այլընտրանքային երթուղու մեկնարկի մասին է, որը ամրապնդում է Մոսկվա-Բաքու-Թեհրան գեոէներգետիկ առանցքը և կառուցում այն ​​զուգահեռ, իսկ փաստացի՝ ի հակադրություն երկար քննարկվող, բայց այդպես էլ չիրականացված Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ ինտեգրման նախագծի։

Վերջինս սկզբնապես դիտարկվում որպես էր հայ-իրանական էներգետիկ գործընկերության ինստիտուցիոնալացման և Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան Սևծովյան տարածաշրջան արտահանելու հիմնական հնարավորություն։ Սակայն երկարաժամկետ ռազմավարության բացակայությունը, մասնատված լոգիստիկան, ինչպես նաև այս միջանցքի ենթակառուցվածքային բաղադրիչների քրոնիկ թերֆինանսավորումը աստիճանաբար հեռացնում են Հայաստանին ծավալվող էներգետիկ գործընթացներից։

Ռիսկը Հայաստանի մարգինալացումն է ձևավորվող տարածաշրջանային էներգետիկ ճարտարապետությունում։ Այն պայմաններում, երբ հարևան պետությունները հետևողականորեն ինստիտուցիոնալացնում են իրենց էներգետիկ շահերը, Երևանը կարող է կորցնել նույնիսկ այն սահմանափակ դերը, որն այսօր խաղում է տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հաղորդակցություններում»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել