copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:37 16-05-2025

Fastex-ն ու AKNEYE-ը՝ Աֆրիկայում. (լուսանկարներ, տեսանյութ)

Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Fastex-ը՝ իր AKNEYE նախագծով, Քենիայում էր: Մեկ շաբաթ շարունակ Ֆասթեքսի և AKNEYE-ի ներկայացուցիչներն այցելել են Քենիայի Լամու կղզու Ուբունիֆու արվեստի կենտրոնի երեխաներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ծանոթանալ էկոհամակարգին, բլոկչեյն տեխնոլոգիաների և NFT-ների հետաքրքիր աշխարհին:

Առաջին օրը Ֆասթեքսի Բիզնեսի աճի մասնագետ Սերգեյ Բիչախչյանը պատմել է ընկերության գործունեության, բրենդների, ftNFT հարթակների մասին․«Fastex-ի և AKNEYE նախագծի կողմից այս հանդիպումը կազմակերպելը հիանալի նախաձեռնություն էր: Web3-ի ապագան միայն խոշոր քաղաքների մարդկանց համար չէ, այն բոլորի համար է: Եվ Լամուի նման վայրերում ապրող մարդիկ ունեն թարմ գաղափարներ և համայնքային արժեքներ, և եթե այսօր նրանց տրամադրվեն ճիշտ գործիքներ, վաղը նրանք կարող են դառնալ ոլորտի հաջողակ առաջնորդներ», - ասել է նա։

Արվեստասերներին հետաքրքրել է NFT-ների հետ ունեցած կապը, ինչը վերածվեց հետաքրքիր հարց ու պատասխանի. «Երեխաները շատ հետաքրքրված էին. ոմանք ուզում էին ստեղծել խաղեր, ոմանք՝ թվային թանգարաններ Լամուում։ Մի աղջիկ անգամ հարցրեց՝ հնարավո՞ր է կիրառել բլոկչեյն տեխնոլոգիան՝ օգնելու ձկնորսներին հետևել իրենց որսին»,- նշել է Սերգեյը:

Հաջորդող օրերին AKNEYE արտիստ Alpha ODH-ը ներկայացրել է նախագիծը, խոսել իր համագործակցության և անցած ուղու մասին․ «Սա իմ երկրորդ համագործակցությունն է AKNEYE–ի հետ․ առաջինը Վենետիկում էր, սա՝ Քենիայում։ Առաջին անգամ եմ նման բան անում, շատ լավ փորձառություն է: Հաճելի է շփվել երեխաների հետ, ծանոթանալ նրանց գաղափարներին և ապրելակերպին: Իսկապես հետաքրքիր է»,- ասել է նա։

«Ուբունիֆու Լամու» նախաձեռնության հիմնադիր Նյամբուրա Ուահուն պատմել է, թե ինչպես է սկիզբ դրվել համագործակցությանը․ «Ալֆան կապ հաստատեց ինձ հետ, ներկայացրեց AKNEYE-ի հետ համագործակցության գաղափարը, ու դա ինձ շատ դուր եկավ։ Նա շատ տաղանդավոր արվեստագետ է, ուստի ես շատ ուրախ էի նրան ողջունել Ուբունիֆուում։ Ձեր ներկայությունն այստեղ՝ AKNEYE-ի և Ալֆայի միջև այս համագործակցությունը, երեխաների հետ նկարելը, շատ մեծ նշանակություն ունի Ուբունիֆուի երիտասարդության համար։ Կարծում եմ՝ մենք ամենաբախտավոր կազմակերպությունն ենք, որ նման համագործակցություն ենք ունեցել AKNEYE-ի հետ», - ասել է նա:

Ապագա արվեստագետները մի քանի օր շարունակ պատկերազարդել են Երևանից ուղարկված 20 ակնուլունք քանդակի վրա՝ իրենց հայրենի բնաշխարհի հետաքրքիր դետալներով ստեղծելով յուրօրինակ արվեստի գործեր:
«Նկատեցի, որ շատ երեխաներ իրենց աշխատանքներում ներառում են նախշեր, մտածեցի՝ ինչու չսովորեմ այսօր նրանցից: Վստահ էի, որ բոլորս միասին՝ ես, AKNEYE-ը և Նյամբուրան, կարող ենք երեխաների համար ստեղծել իսկապես նշանակալի բան: Այս համագործակցությամբ Ուբունիֆու Լամուի երեխաներին ես փոխանցում եմ արվեստաբանական գիտելիքներս, AKNEYE-ն էլ ներկայացնում է կրիպտոյի և NFT-ների թվային աշխարհը:

Հիմնական գաղափարը նրանց ավելի շատ միջոցներ և հնարավորություններ տրամադրելն է»,- ասել է Alpha ODH-ն:

Ի դեպ, նախատեսվում է Դուբայում կազմակերպել Aknuloonk քանդակների ցուցադրություն, որի ընթացքում աշխատանքների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Ուբունիֆու արվեստի կենտրոնի երեխաներին:
Ֆասթեքսը և AKNEYE-ը մշտապես նպաստում են կրթության զարգացմանն աշխարհի տարբեր ծայրերում: Աֆրիկայի Լամու կղզու Ուբունիֆու արվեստի կենտրոնի տաղանդավոր երեխաների ապագան հուսալի ձեռքերում է. «Կարևոր չէ, թե որտեղ են նրանք ծնվել, կարևոր է, թե ուր են գնում», - նշել է Նյամբուրա Ուահուն:

Լամուն UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայր է՝ իր մշակութային նշանակության և եզակիության շնորհիվ: Քաղաքի պատմությունն սկսվում է 14-րդ դարից. նեղ փողոցները, քարաշեն տները և փայտե փորագրությամբ զարդարված դռները վկայում են անցյալի բարձր մշակույթի մասին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին

Ձեզ գուցե հետաքրքրի