copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:25 15-05-2025

Իշխանությունը մի օր էլ պատերազմը լուսաբանող լրագրողներին տարբեր ծանրության գործերով կներգրավի. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում են սկսել Փաշինյանի` 4 տարի առաջ կայացած Սյունիքի այցը լուսաբանելու համար:

Լրագրողը մեղադրվում է Փաշինյանին «ողջույներ» հղելն ու վերջինիս այդ օրվա արկածներն իր ողջ գույներով լուսաբանելու համար:

Այսինքն` իշխանությունն այդ այցն ու դրանում տեղ գտած իրադարձությունները հանցագործություն է դիտարկում, ապա դրա լուսաբանումն էլ որպես հանցագործակցության օժանդակություն:

Սրանք մի օր էլ 44-օրյա պատերազմը լուսաբանող լրագրողներին տարբեր ծանրության գործերով կներգրավեն:
Ով լուսաբանած լինի ինչ-որ ձախողված օպերացիա, օրինակ` Լելե-Թեփեի գործողությունը, որում իշխանությունը տարբեր բնույթի հանցագործություններ է փնտրում, հանգիստ կարող է դա լուսաբանող լրագրողներին էլ որպես հանցագործության օժանդակող նշանակի ու մտցնի ծանր հոդվածի տակ մտցնի:

Մեր երկրում լրագրողական գործունեությամբ զբաղվելը խիստ վտանգավոր է դարձել, այս ու բազմաթիվ այլ օրինակները դրա վառ հաստատումներն են»: