copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:12 15-05-2025

Փաշինյանի համար ընտրությունները կյանքի-մահու հարց է, նա ամեն ինչի ընդունակ է

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն պատրաստվում է ընտրություններին

Քրեական պատմությունների հետ կապ ունեցող Նոր Նորքի թաղապետի, Վաղարշապատի համայնքապետի հրաժարականները, պատանի հանդիսատեսի թատրոնի և Պուշկինի անվան դպրոցի տնօրենների փոփոխությունները, լրագրողներ Լիլիթ Աղեկյանի և Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդումները, 2024թ․ դեկտեմբերից կարիքավոր բնակիչներին համայնքի բյուջեից ֆինանսական աջակցություն տրամադրելը համայնքապետարաններին արգելելը, մարզպետարանների միջոցով, պետական բյուջեից նման օգնությունները «յուրայիններին» տրամադրելը, ֆեյքերի բանակի ակտիվացումը և բազում այլ բաներ վկայում են , որ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների։

Ի տարբերություն խորհրդարանական ընդդիմության, Նիկոլ Փաշինյանի համար այդ ընտրությունները կյանքի-մահու հարց է, իր իշխանության վերարատադրության համար նա ամեն ինչի է ընդունակ։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ապօրինի գույքի բռնագրավման հայցը, Սեյրան Օհանյանի որդու գործը սկիզբն են, առաջիկայում շատ ենք տեսնելու «նախկինների» ու նաև սեփական թիմի վարկաբեկված անդամների վրա հարուցված, դատարան ուղարկված գործեր, նաիվ, քաղաքականապես ոչ հասուն ընտրողների համար պտտեցվելու է «նախկինների արած թալանը վերադարձնելու» հին, մաշված սկավառակը»։

Ամենից շատ դիտված

19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
18:08 ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքները
09:08 Սահմանադրությունը մարդկանց ապրելու կանոններ է սահմանում. դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ազատ կամարտահայտմամբ. Փաշինյան
09:38 Բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ վերջինը բախվել է ապառաժ քարերին․ կա վիրավոր
17:56 Սահմանադրական դատարանը հրապարակում է իր որոշումը․ ՈՒՂԻՂ