copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:37 15-05-2025

Մայիսի 17-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն՝ Երևանում

Մայիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մոսկովյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, կառանձնացվի հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի:

Հանրային տրանսպորտի երթուղինների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան - Նալբանդյան - Իսահակյան- Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան -Մոսկովյան- Աբովյան փողոցներ հետագծով:

Ինչպես նաև Խանջյան, Նալբանդյան - Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց:

Ամենից շատ դիտված