Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին անդրադարձել է Պուտինի՝ կուրիլյան կղզիներ այցին, նշելով, որ ՌԴ նախագահի այցը վիրավորել է ճապոնացի ժողովրդի զգացմունքները։
«Պուտինն այցելեց Իտուրուպ կղզի (ամենամեծ կղզին՝ Կուրիլյան կղզիների խմբում) և մենք խիստ բողոքում ենք այս գործողության դեմ։ Հյուսիսային տարածքները Ճապոնիայի տարածքի անբաժանելի մասն են կազմում՝ թե՛ պատմականորեն, թե՛ միջազգային իրավունքի համաձայն։
Ռուսաստանի ներկայիս նախագահի Իտուրուպ այցը հակասում է Ճապոնիայի հետևողական դիրքորոշմանը Հյուսիսային տարածքների վերաբերյալ։
Այն նաև վիրավորում է ճապոնացի ժողովրդի զգացմունքները և բացարձակապես անընդունելի է։
Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Ճապոնիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չափազանց բարդ են։ Նույնիսկ այս պայմաններում Ճապոնիան գործադրել է բոլոր ջանքերը։
Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այս այցը ավելի է սրել հակառուսական տրամադրությունները Ճապոնիայում և դժվարացրել է հարաբերությունների վերականգնումը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։
Մենք ցանկանում ենք, որ ռուսական կողմը լրջորեն ընդունի ստեղծված իրավիճակի լրջությունը»,- նշել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին։